Բարի գալուստ tata.am

Գաղափարը

about

«Տատա» մանկական պորտալը ստեղծվել է 2019թ. ապրիլին Անի Պողոսյանի և Լիանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, ովքեր գտնում են, որ երջանիկ մանկությունը երջանիկ ապագայի հիմքն է ու կայուն երաշխիքը: Տարված լինելով այն մտայնությամբ, որ առկա հայալեզու առցանց ռեսուրսները բավարար չեն փոքրիկների համակողմանի զարգացման, դաստիարակության և կրթության համար` նպատակադրվել են առաջին հերթին միավորել այս հարցի շուրջ բոլոր մտահոգ մարդկանց և սկսել հասարակական կարևոր նախաձեռնություն, որը կլինի ավելին, քան ուղղակի անվանական ինֆորմացիոն պորտալ երեխաների համար:

Այժմ ունենք մեկ տասնյակից ավելի գաղափարակիցներ` հոգեբաններ, բժիշկներ, մանկավարժներ, ծրագրավորողներ, իրավաբաններ, ովքեր պատրաստ են դառնալու «Տատա» մեծ ընտանիքի փոքրերի և մեծերի բարեկամը` պատրաստ լինելով իրենց ներդրումն ունենալու բարձրորակ, բազմաբևեռ ու օրինակելի միջավայրի ստեղծման և երջանիկ սերունդ ձևավորելու գործում: