Բարի գալուստ tata.am

Հանելուկներ

Հանելուկների պատասխանները գտնելը երեխաների համար և՛ հաճելի է, և՛ օգտակար զբաղմունք է։ Դրանց միջոցով ձեր երեխաներին կարող եք տալ և՛ զվարճանալու, և՛ մտածելու ու զարգանալու հնարավորություն։

Հողն է մտնում, մահանում, հետո նորից կյանք առնում, աչքը հառած երկնքին, տարածվում է, շատանում։

Ծնվում է ու մեծանում, հենց նույն օրն էլ` մահանում, հետո նորից կյանք առած պայծառ շորեր է հագնում։

Ամբողջ օրը տանը մնում, բեհեզ բարձի արանքում, հենց որ մուկ է տեսնում, բազեի պես որս է անում։


Հագնում է կանաչ ու շքեղ շորեր և զարդարում է հողագունդը մեր, զարթոնք է բերում սարին ու դաշտին զուգում, պճնում է անտառ ու այգի։

Մարդուն մոտիկ ու մտերիմ կենդանի է հավատարիմ, հսկում է նա փողոց ու բակ, չի ընդունում ոչ մի կաշառք։

Գալիս է փաթիլ-փաթիլ ուրախ, պարելով, գնում է կաթիլ-կաթիլ արցունք թափելով։

Սրի պես կտրում է, հրի պես շողում, ծնվում է ամպից, մեռնում է հողում։