Բարի գալուստ tata.am

Հանելուկներ

Հանելուկների պատասխանները գտնելը երեխաների համար և՛ հաճելի է, և՛ օգտակար զբաղմունք է։ Դրանց միջոցով ձեր երեխաներին կարող եք տալ և՛ զվարճանալու, և՛ մտածելու ու զարգանալու հնարավորություն։

Ձմեռվա ցրտին՝ շրջում է տխուր, փշրանք տեսնելիս՝ ճտճտում-պարում, ո՞ր հավքն է, գիտե՞ս, տխուր ոստոստում, կանաչ գարուն է անվերջ երազում։

Երբ դնում ենք, կտրատում, մանրիկ-մանրիկ մասնատում, լացացնում է ինձ ու քեզ, անունն ասա, թե գիտես։

Հագած ճերմակ, շքեղ բաճկոն՝ զարդարում է ձեր երեկոն, ո՞վ է հյուրը այդ ցանկալի, որ բերում է ձեզ նոր տարի։


Ձմեռվա ցրտին՝ շրջում է տխուր, փշրանք տեսնելիս՝ ճտճտում-պարում, ո՞ր հավքն է, գիտե՞ս, տխուր ոստոստում, կանաչ գարուն է անվերջ երազում։

Երեխաները մեր շնորհիվ կարդալ-գրել են սովորում, դպրոցում ու դասարանում հաշվել, պատմել են սովորում։

Սպիտակ սիրուն գլխարկներով, ճերմակ մաքուր գոգնոցներով, խոհանոցում են աշխատումհամեղ-համեղ ապուր սարքում։

Չորս ոտք ունի, բայց շուն չի, ձու է ածում, թռչուն չի, խոտ է ուտում կովի պես, պատյան ունի, բայց տուն չի։