Բարի գալուստ tata.am

Հանելուկներ


Սրի պես կտրում է,
Հրի պես շողում,
Ծնվում է ամպից,
Մեռնում է հողում:


Գալիս է փաթիլ-փաթիլ`
ուրախ, պարելով,
Գնում է կաթիլ-կաթիլ`
արցունք թափելով:


Մարդուն մոտիկ ու մտերիմ՝
Կենդանի է հավատարիմ,
Հսկում է նա փողոց ու բակ,
Չի ընդունում ոչ մի կաշառք:



Հագնում է կանաչ ու շքեղ շորեր
Եվ զարդարում է հողագունդը մեր,
Զարթոնք է բերում սարինու դաշտին՝
Զուգում, պճնում է անտառ ու այգի:



Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի արաքնում,
Հենց որ մուկ է տեսնում, Բազեի պես որս է անում:


Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:


Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում: